Մարինադի սիրահարները վսահորեն կարող են ևս մեկ բաղադրատոմս ավելացնել սիրելի պահածոյի շարքում, որը միաժամանակ և՛ արտառոց է, և՛ համեղ։

Չհասունացած ծիրանի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
դեռևս կանաչ՝ չհասունացած ծիրան – 5-6 կգ
ջուր – 2,4 լ
քացախ՝ 6 % — անոց – 0,5 լ
շաքարավազ – 1,1 կգ
աղ – 25 գ
մեխակ – 30-40 հատ
սև հատիկավոր պղպեղ — 30-40 հատ
դարչին – ըստ ճաշակի
1 լիտր տարողությամբ ապակե տարրա – 10 հատ
մետաղական կափարիչ — 10 հատ։
Չհասունացած ծիրանի մարինադի պատրաստման եղանակն է․
1 լիտր ծավալով մանրէազերծված ապակե տարրաներից յուրաքանչյուրի մեջ լցնել 3-4 հատ մեխակ, 3-4 հատ սև հատիկավոր պղպեղ և դարչին։
Դեռևս կանաչ՝ չհասունացած ծիրանը լավ լվանալուց ու չորացնելուց հետո խնամքով շարել տարրաների մեջ։
Շաքարավազն ու աղը լուծել ջրում։ Ջուրը եռացնել մի քանի րոպե, ավելացնել քացախը, շարունակել եռացնել ևս 1 րոպե և վերցնել կրակից։ Հովացնել մինչև 70-80° С և լցնել տարրաների մեջ ու ծածկելով մետաղական կափարիչով՝ տեղավորել 50-60° С տաքացրած ջրով կաթսայի մեջ այնպես, որ կաթսայի ջրի մակարդակը տարրաների բարձրությունից ցածր լինի 3-4 սանտիմետրով։ Կաթսայի ջուրը եռման հասցնել, և տարրաները եռացնել 35-40 րոպե։ Այնուհետև ամուր փակել կափարիչները, շրջել տարրաները և թողնել՝ հովանա։