Այս բաղադրատոմսը որքան հեշտ ու արագ է պատրաստվում, այքան էլ համեղ ու յուրահատուկ է։ Այն իր համով պարզապես կգերի ծովախեցգետնի ձողիրկների սիրահարների սրտերը։

Պանրե միջուկով խմորապատ ծովախեցգետնի ձողիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ծովախեցգետնի ձողիկներ (крабовые палочки) – 12 հատ
պինդ տեսակի պանիր – 60 գ
բուսայուղ – 4 ճ․ գ
կաթ կամ ջուր – 0,5 բաժակ
ձու – 1 հատ
ալյուր – 0,5 բաժակ
աղ
սև պղպեղ – ըստ ճաշակի։
Պանրե միջուկով խմորապատ ծովախեցգետնի ձողիկների պատրաստման եղանակն է․
ծովախեցգետնի ձողիկների փաթաթաններն զգուշությամբ բացել, յուրաքանչյուրի մեջ դնել ձողիկաձև կտրտված պանրի մի կտոր և կրկին փաթաթել։
Ալյուրով, ձվով, կաթով խմոր պատրաստել՝ համեմելով աղով ու պղպեղով։
Ծովախեցգետնի ձողիկները թաթախել խմորի մեջ, ապա տապակել տաք բուսայուղի մեջ։

Մատուցել տաք վիճակում։
