Մարդուն ամենուր շրջապատում են ալերգածին մանրէներ ու տարբեր նյութերի փոշեհատիկներ, որոնցից հարկավոր է պաշտպանվել, քանի որ դրանք կարող են շնչառական ուղիներով թափանցել մարդու օրգանիզմ ու վնասել այն։
Պաշտպանիչ դիմակը կարելի է գնել դեղատնից կամ պատրաստել տնային պայմաններում։ Իսկ պատրաստման համար պարտադիր չէ վիրակապ, թանզիվ, բամբակյա գործվածք։ Այն հեշտությամբ կարելի է պատրաստել նաև թղթե սրբիչից։
Տարբերակ 1

Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
թղթե սրբիչ – 20 սմ
գրասենյակային ռետինե կապիչներ — 2 հատ
կարիչ (степлер)։
Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակի պատրաստման եղանակն է․
թղթե սրբիչից կտրել մոտ 18 – 20 սմ երկարությամբ կտոր ու հովհարաձև ծալել։
Ծալվածքի երկու եզրերում տեղադրել մեկական ռետինե կապիչ՝ սրբիչի եզրերը ծալելով այնպես, որ կապիչները մնան ծալված մասերի մեջտեղում ու ամրացնել կարիչով;
Դիմակը կրելու համար հարկավոր է բացել դարսեր ու կապիչներն անցկացնել ականջի վրայով։
Այս դիմակը միանգամյա օգտագործման համար է։

Տարբերակ 2

Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
թղթե սրբիչ – 32 սմ
երկողմանի կպչուն ժապավեն
գրասենյակային ռետինե կապիչներ — 2 հատ։
Տնային պայմաններում պաշտպանիչ դիմակի պատրաստման եղանակն է․
թղթե սրբիչը երկարությամբ ծալել մեջտեղից՝ արտահայտիչ դարձնելով ծալքի գիծը, բացել ծալվածքը և մի կողմի եզրերին փակցնել կպչուն ժապավեն։ Կրկին ծալել՝ կպչուն ժապավենի օգնությամբ միմյանց ամրացնելով շերտերը ։
Ստացված ուղղանկյան կենտրոնական հատվածում ծալելու միջոցով դարսեր ձևավորել։
Ուղղանկյան ծալքավոր կողմերին կպչուն ժապավեն փակցնել, դնել ռետինե կապիչներն ու, հեռացնելով ժապավենի պաշտպանիչ շերտը, ծալել՝ ծալքի մեջ ընդգրկելով կապիչներն ու ամրացնելով ծալվածքը։
