Պիցցա՝ բուլղարական պղպեղով

Սովորաբար պիցցա պատրաստելիս օգտագործվում է լոլիկ, երշիկեղեն ու այլ բաղադրիչներ, իսկ այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը բուլղարական պղպեղն է։

Բուլղարական պղպեղով պիցցա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

պիցցայի պատրաստի խմորի շերտ – 1 հատ

բուլղարական պղպեղ – 100 գ

պանիր – 30 – 40 գ

բուսայուղ – 2 ճ․ գ․

սխտոր – 1 պճեղ

չորացրած ծիտրոն՝ օրեգանո

աղ։

Բուլղարական պղպեղով պիցցայի պատրաստման եղանակն է․

պղպեղները երկարությամբ կիսել, մաքրել սերմերից ու երկու կողմից տապակել բուսայուղով։

Տապակված պղպեղները խնամքով շարել պիցցայի խմորի վրա, վրան տարածել ճզմած սխտորը, պատել քերած պանրի շերտով։

Պիցցան, անհրաժեշտության դեպքում, համեմել աղով ու թխել 250 — 300˚C տաքացրած ջեռոցում 5- 10 րոպե՝ մինչև պանրի հալվելն ու պիցցայի վարդագունելը։

Ջեռոցից հանելուց անմիջապես հետո պիցցան համեմել չորացրած ծիտրոնով ու մատուցել տաք վիճակում։