Պիցցայի համով յուղաբլիթներ

Անհավանական հյութեղ ու նրբահամ այս յուղաբլիթները հագեցնող նախաճաշի կամ ընդմիջման հրաշալի տարբերակ են, հատկապես երեխաների ու նրանց համար, ովքեր սիրում են պիցցա։

Պիցցայի համով յուղաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մածուն – 250 գ

քաղցր պղպեղ – 200 գ

լոլիկ – 200 գ

հումապխտած երշիկ – 100 գ

պինդ տեսակի պանիր – 70 գ

այլուր – 160 գ

ձու – 2 հատ

կանաչ սոխ – 2 ցողուն

մաղադանոս – 2 – 3 ցողուն

շաքարավազ՝ ըստ ճաշակի – 0,5 – 1 թ․ գ

սոդա – 0,5 թ․ գ

աղ – 0,5 թ․ գ

սև աղացած պղպեղ

ձիթապտղի փոշի – ըստ ճաշակի

բուսայուղ – 2 – 4 ճ․ գ։

Պիցցայի համով յուղաբլիթների պատրաստման եղանակն է․

թասի մեջ լցրած մածունին ավելացնել սոդան, խառնել։ Երբ սկսի փրփրել, ավելացնել շաքարավազն ու աղը, կրկին խառնել։ Այնուհետև ավելացնել ձուն, խորանարդաձև մանր կտրտած երշիկն ու քերած պանիրը։ խնամքով խառնել ու ավելացնել այլուրը ու լավ խառնել՝ դարձնելով համասեռ ու թանձր խմոր։

Խմորի մեջ ավելացնել խորանարդաձև մանր կտրտած պղպեղն ու լոլիկը, մանր կտրտած մաղադանոսն ու կանաչ սոխը, համեմել աղացած սև պղպեղով, ձիթապտղի փոշով ու լավ խառնել։

Միջին կրակի վրա՝ տաք թավայի մեջ, մի քիչ բուսայուղ լցնել, տարածել ու գդալով՝ իրարից որոշակի հեռավորությամբ, խմոր լցնել և տապակել՝ յուրաքանչյուր կողմից մոտ 2 – 3 րոպե՝ մինչև թեթևակի ոսկեգունելն ու պատրաստ լինելը։

Պատրաստի յուղաբլիթները հանել թավայից ու դասավորել թղթե սրբիչի վրա։

Մատուցել տաք վիճակում։