Արտասովոր պահածոների սիրահարների համար այս բաղադրատոմսը հիանալի նորույթ է՝ արևահամ, անուշաբույր ու գեղեցիկ։

Սեխով ու ձմերուկով պովիդլո պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձմերուկ – 750 գ
սեխ – 750 գ
կիտրոն – 0,5 – 1 հատ
շաքարավազ – 1,5 կգ։
Սեխով ու ձմերուկով պովիդլոյի պատրաստման եղանակն է․
ձմերուկի կարմիր պտղամիսը մաքրել կորիզներից ու կտրտել միջին չափսի կտորներով, լցնել կաթսայի մեջ, որից հետո վրան ավելացնել նույն կերպ կտրտած սեխի պտղամիսն ու ծածկել շաքարավազի շերտով։ Զանգվածը թողնել 3 – 5 ժամ, որպեսզի սեխն ու ձմերուկը բավականաչափ հյութազատվեն, ապա ավելացնել կիտրոնի քերած ցիտրուսակեղևն ու քամած հյութը։
Կաթսան դնել միջին կրակի վրա ու հասցնել եռման։ Այնուհետև կրակը թուլացնել ու եփել մոտ 10 րոպե՝ պարբերաբար հավաքելով մակերեսին գոյացող փրփուրը։ Վերցնել կրակից ու թողնել՝ հովանա։ Եփելու գործընթացը կրկնել ևս 2 անգամ։
Չորրորդ անգամ եփելուց առաջ գրեթե պատրաստ զանգվածը բլենդերով հարել՝ դարձնելով համասեռ։ Այս անգամ եփել մինչև պատրաստ լինելը։
Տաք պովիդլոն լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել կափարիչով։