Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտոում,
Ով կամքս թույլ է, և միտքս՝ չնչին:

Խենթացած բեռից այս չար մենության՝
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տենելու ցոլքդ գեթ հեռվից հեռու
Եվ հսկելու քեզ ստվերի նման…
Այս մութ ժծորում իմ իրտն է մաշում՝
Մենակությունը հավիտըան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում:
Ձոր դռան առաջ կանգնում եմ երկար,
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր:
Սակայն ուզում եմ, որ ինձ չտեսնես,
Չգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ… փախչում… և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ