Սնկով ու խոզապուխտով լցոնած հավի կրծքամիս

Հավի կրծքամսից պատրաստված ուտեստների տեսականին բազմազան է ու յուրաքանչյուր տանտիկին ունի իր սիրելի բաղադրատոմսը, քանի որ դրանք արագ են պատրաստվում, համեղ են սիրելի շատերի կողմից։

Սնկով ու խոզապուխտով լցոնած հավի կրծքամիս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի կրծամիս – 4 հատ

խոզապուխտ – 200 գ

սունկ ագարիկոն (շանպինյոն) – 200 – 250 գ

պանիր – 150 գ

բուսայուղ – 3 թ․ գ

մայոնեզ – 3 ճ․ գ

թթվասեր – 2 թ․ գ

մեղր – 2 – 2,5 ճ․ գ

մանանեխի մածուկ – 1 – 2 թ․ գ

սև աղացած պղպեղ

կարմիր աղացած պղպեղ

աղ։

Սնկով ու խոզապուխտով լցոնած հավի կրծքամսի պատրաստման եղանակն է․

1 թ․ գ բուսայուղով տապակել մանր կտրտած խոզապուխտը, ապա հանել թավայից։

Նույն բուսայուղի մեջ տապակել նաև շերտատած սունկը, համեմել աղով ու սև աղացած պղպեղով։ Վերցնել կրակից, լցնել խոզապուխտի վրա, ապա ավելացնել նաև քերած պանրի 2/3 մասը։

Հավի կրծամսի վրա կտրվածք անել՝ ձևավորելով գրպանիկ, համեմել աղով և լցոնել պատրաստված լցոնի 3/4 մասով։

Մնացած բուսայուղի մեջ մի քանի րոպե երկու կողմից տապակել հավի կրծքամսերը ու վերցնել կրակից։

Կրծքամսերի վրա լցնել իրար խառնած մեղրով, մայոնեզով, թթվասերով և մանանեխի մածուկով պատրաստված թանձրուկը, ապա յուրաքանչյուր կտորի վրա լցնել միջուկի մնացորդը, այնուհետև՝ քերած պանիրը։

Թավան ծածկել փայլաթիթեղով և եփել 180˚C տաքացրած ջեռոցում 15 – 20 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Այնուհետև հեռացնել փայլաթիթեղը ու կրկին տեղադրել ջեռոցում, որպեսզի մակերեսը թեթևակի կարմրի՝ մոտավորապես 3 – 5 րոպե։

Մատուցելիս ձևավորել մանր կտրտած կանաչով։