Սոճու ծաղկափոշով մեղր

Սոճու ծաղկափոշին հարկավոր է հավաքել սոճու ծաղկման և փոշոտման շրջանում, որը տևում է մի քանի օր։

Մշակման փուլերն անցած պատրաստի ծաղկափոշին լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ։ Հիմնականում կիրառվում է օրգանիզմի ընհանուր դիմադրողականությունը բարձրացնելու ու շնչուղիների հետ կապված հիվանդությունների դեպքում, սակայն կան նաև բուժիչ այլ հատկություններ ևս։

Դրանից կարելի է պատրաստել նաև մեղր, որը ոչ միայն օգտակար է, այլ նաև շատ համեղ։ Այն նաև հիանալի տարբերակ է ծաղկափոշին երկար ժամանակ պահպանելու համար։

Տարբերակ 1

Սոճու ծաղկափոշով մեղր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մեղր – 100 գ

ծաղկափոշի – 300 գ։

Սոճու ծաղկափոշով մեղրի պատրաստման եղանակն է․

հարկավոր է հարիչով իրար խառնել բաղադրիչներն ու լցնել ամուր փակվող չոր տարայի մեջ։

Պահել սառնարանում։

Ստացված զանգվածը կարելի է օգտագործել որպես մեղր կամ ավելացնել կաթի, թեյի, բուսական այլ թուրմերի մեջ՝ 1 բաժակին 1 թ․ գ հարաբերությամբ։

Տարբերակ 2

Սոճու ծաղկափոշով մեղր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մեղր – 100 գ

ծաղկափոշի – 100 — 150 գ։

Սոճու ծաղկափոշով մեղրի պատրաստման եղանակն է․

մաղած ծաղկափոշին փայտե գդալով խնամքով խառնել մեղրի հետ, թողնել սենյակային պայմաններում 10 – 15 օր, ապա ամուր փակել ու պահել սառնարանում։

Այս բաղադրիչները համապատասխան տեխնոլոգիայով դեպքում սկտացվի սոճու ծաղկափոշով կրեմ-մեղր։

Ի դեպ, բուժական նպատակով մեղրի պատաստման դեպքում բաղադրիչների հարաբերակցությունը հարկավոր է հաշվի առնել ըստ բաղադրատոմսի։

Չպետք է մոռանալ նաև, որ և՛ մեղրը, և՛ ծաղկափոշին հզոր ալերգեններ են, ուստի ցանկալի է զգուշություն ցուցաբերել օգտագործելիս կամ խորհրդակցել բժշկի հետ։