«Սուրբ ծննդյան մաշիկներ»՝ նրբերշիկից

Նրբերշիկից պատրաստված այս գեղեցիկ մաշիկներն անմիջապես կգրավեն բոլորի՝ հատկապես երեխաների ուշադրությունը: Դրանք կարելի է պատրաստել և, որպես ձևավորում, օգտագործել տոնական ուտեստների և նախուտեստների համար:

Որպեսզի Սուրբ ծննդյան մաշիկներն ստացվեն կարմիր, կարելի է նրբերշիկը նախապես որևէ գունանյութով ներկել:

Նրբերշիկից «Սուրբ ծննդյան մաշիկներ» պատրաստելու համար անհրաժեշտ են՝

նրբերշիկ – 1 հատ

փայտիկ – 2 հատ

սերուցքային հալած պանիր – 1 թ.գ

մաղադանոս – 1 ճյուղ

կարմիր պղպեղ – մի փոքր կտոր:

Այս հրաշալի մաշիկների պատրաստման եղանալն է.

կտրել նրբերշիկը նկարում պատկերված ձևով:

Կտորներն ամրացնել փայտիկի վրա՝ տալով Սուրբ ծննդյան մաշիկի տեսք:

Հալած պանրով ձևավորել մաշիկը՝ որպես զարդարանք օգտագործելով նաև մաղադանոսն ու պղպեղը: