Վագրիկ՝ հավի ձվից

Հավի դատարկ ձվերից կարելի է ինքնաշեն խաղալիքներ պատրաստել՝ ուրախացնելով երեխաներին։

Հավի ձվից վագրիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու կամ ձվի կեղև

բարակ ստվարաթուղթ

ներկամատիտ (ֆլոմաստեր)

գուաշ՝ վրձինով

մկրատ

սոսինձ:

Հավի ձվից վագրիկի պատրաստման եղանակն է․

ստվարաթղթի վրա նկարել վագրիկի գլուխը, պոչն ու թաթերը: Ներկել և մկրատով առանձնացնել:

Նախապես դատարկած ու մշակած ձվի կեղևը ներկել՝ վրան ձևավորելով վագրիկի մարմինը:

Սոսնձել բոլոր մասնիկները ձվի վրա: