Վանիլային թանձրուկն անկրկնելի համ է հաղորդում աղանդերներին՝ պաղպաղակներին, խորոված մրգերին, մրգային աղցաններին, նրբաբլիթներին ու խմորեղեններին։ Այն կարելի է օգտագործել նաև կրեմներ պատրաստելիս։
Տարբերակ 1

Օսլայով վանիլային թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կաթ – 400 մլ
ձու – 1 հատ
շաքարավազ – 1 – 2 ճ․ գ
կարտոֆիլի օսլա – 0,5 բաժակ
սերուցք՝ 36% յուղայնությունից ոչ պակաս – 50 – 100 մլ
վանիլային շաքարի փոշի – 1 ճ․ գ։
Օսլայով վանիլային թանձրուկի պատրաստմանն եղանակն է․
ձուն հարել շաքարավազի հետ միասին, ավելացնել օսլան, հարել, ապա ավելացնել մի քիչ կաթ ու կրկին հարել։
Զանգվածը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել մնացած կաթն ու գդալով խառնել։
Անընդհատ խառնելով՝ եփել մարմանդ կրակով՝ մինչև թանձրանա։ Վերցնել կրակից ու հովացնել՝ մերթ ընդ մերթ խառնելով։ Ավելացնել վանիլային շաքարափոշին ու կրկին խառնել։
Թանձրուկն ավելի նրբահամ ու համեղ դարձնելու նպատակով մատուցելուց անմիջապես առաջ ավելացնել հարած սերուցք ու խառնել։

Տարբերակ 2

Օսլայով վանիլային թանձրուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կաթ – 400 մլ
ձվի դեղնուց – 2 հատ
եգիպտացորենի օսլա – 2 ճ․ գ
շաքարավազ – 2 ճ․ գ
վանիլի թուրմ (экстракт) – 3 թ․ գ։
Օսլայով վանիլային թանձրուկի պատրաստման եղանակն է․
ձվի դեղնուցնել հարել օսլայի հետ այնքան, որ ստացվի համասեռ զանգված, ապա ավելացնել 100 մլ կաթ ու կրկին լավ հարել։
Զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մնացած կաթն ու խառնել։ Անընդհատ խառնելով՝ եփել թույլ կրակով՝ մինչև թանձրանալը։
Կաթսան վերվնել կրակից ու դնել սառը ջրով լի թասի մեջ։ Անմիջապես ավելացնել շաքարավազն ու խառնել այնքան, որ շաքարավազն ամբողջությամբ լուծվի։
Երբ թանձրուկը հովանա, ավելացնել վանիլի թուրմը (կարելի է փոխարինել 3 ճ․ գ վանիլինի շաքարափոշով կամ 2 ճ․ գ վանիլինով)։