Վարսակի փաթիլներով ու կաթնաշոռով ջեռեփուկ

Վարսակի փաթիլները համարվում են առողջ ու հագեցնող նախաճաշի հիանալի տարբերակ։

Վարսակի փաթիլներով ու կաթնաշոռով ջեռեփուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 1 հատ

վարսակի փաթիլներ – 100 գ

կաթ – 150 մլ

թթվասեր – 2 ճ․ գ

կաթնաշոռ – 100 գ

ընկույզ – 10 գ

խնձոր՝ միջին չափսի – 1 հատ

շաքարավազ կամ մեղր – ըստ ճաշակի

դարչին

վանիլ։

Վարսակի փաթիլներով ու կաթնաշոռով ջեռեփուկի պատրաստման եղանակն է․

վարսակի փաթիլների վրա լցնել տաք կաթն ու թողնել 10 րոպե։ Ավելացնել կեղևից ու սերմերից մաքրած, մանր կտրտած խնձորը, բլենդերով հարած ձվի, թթվասերի, կաթնաշոռի խառնուրդը, շաքարավազը կամ մեղրը, մանրացրած ընկույզը, համեմել վանիլով ու դարչինով։

Զանգվածն անմիջապես լցնել ջերմակայուն տարրայի մեջ ու եփել 200˚C տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե։

Մատուցել տաք վիճակում։