Թեյի կամ սուրճի հետ վայելելու համար տանձով ու խնձորով կարելի է լավաշի շատ արագ ու համեղ փաթաթան պատրաստել:

Փաթաթանի համար անհրաժեշտ են՝
տանձ – 2 հատ
խնձոր – 2-3 հատ
լավաշ – 1 հատ
ձու – 1 հատ
շաքարավազ – 3-4 ճ. գ
դարչին — ըստ ճաշակի:
Տանձով ու խնձորով լավաշի փաթաթան պատրաստելու եղանակն է.
լվացած և կորիզներից մաքրած տանձ ու խնձորը խորանարդաձև մանր կտրտել: Ավելացնել շաքարավազն ու դարչինը: Մրգային զանգվածը բարակ շերտով փռել լավաշի վրա և փաթաթել:

Վրան հարած ձու քսել և թխել նախապես 180-200˚C տաքացված ջեռոցում 20-30 րոպե:

Պատրաստի փաթաթանը հանել ջեռոցից, կտրտել և մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: