Ճագարի միսը համարվում է ամենաառողջարար ու ամենատարածված մսատեսակներից։ Դրանով պատրաստված ուտեստները հիանալի հյուրասիրություն են ցանկացած տոնական սեղանին, իսկ սպիտակ գինու համադրությամբ այն դառնում է պարզապես անկրկնելի։

Սպիտակ գինով համեմված տապակած ճագարի միս պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ճագարի միս – 1 կգ
խնձոր – 1 հատ
սև սալորաչիր՝ անկորիզ – 5 – 6 հատ
սպիտակ գինի – 100 մլ
քրքում կամ քարրի – 1 թ․ գ
սոյայի թանձրուկ – 2 թ․ գ
չորացրած ռեհան – 1 թ․ գ
կարագ – 20 գ
համեմ կամ մաղադանոս
բուսայուղ
ջուր – 100 մլ։
Սպիտակ գինով համեմված տապակած ճագարի մսի պատրաստման եղանակն է․
սպիտակ գինին, սոյայի թանձրուկը, ռեհանը ու քրքումն իրար խառնել թասի մեջ, ապա ավելացնել եռացող ջուրը և կրկին խառնել։
Ճագարի մսի կտորները ընկղմել այդ լուծույթի մեջ ու թողնել 40 րոպե։ Այնուհետև հանել ու տապակել տաք բուսայուղի մեջ՝ յուրաքանչյուր կողմից մոտ 15 րոպե՝ միջին կրակով։
Նախապես թրջած սալորաչիրը կտրտել, ավելացնել թավայի մեջ։ Այնուհետև ավելացնել նաև կեղևից ու սերմերից մաքրած, կտրտած խնձորը, մնացած մարինադից 0,5 բաժակ, փակել կափարիչով ու թույլ կրակով եփել 15 – 20 րոպե՝ մինչև պատրաստ լինելը՝ ժամանակ առ ժամանակ խառնելով և անհրաժեշտության դեպքում ևս մի քիչ մարինադ ավելացնելով։
Պատրաստ լինելուց մոտ 5 րոպե առաջ ավելացնել կարագը։
Ուտեստի վրա ավելացնել կտրտած կանաչին ու մատուցել։