Դդմիկով տապակած միսը համեղ, հագեցնող ու սննդարար ուտեստ է, որի պատրաստման գործընթացը շատ հեշտ է։

Դդմիկով տապակած միս պատրաստելու համար անհրաժեշտ են՝
խոզի փափկամիս – 500 գ
դդմիկ – 500 գ
սոխ – 1 – 2 գլուխ
բուսայուղ – 4 – 5 ճ․ գ
նախընտրելի համեմունքների տեսականի
աղ։
Դդմիկով տապակած մսի պատրաստման եղանակն է․
միսը կտրտել միջին չափսի խորանարդներով ու տապակել տաք բուսայուղով՝ մինչև կիսապատրաստ լինելը։ Այնուհետև վրան ավելացնել միջին չափսի կտրտած սոխը և մսակտորների չափսով կտրտած դդմիկը։ Միջին կրակով այս ամենը տապակել՝ մինչև պատրաստ լինելը՝ մոտ 10 – 15 րոպե։
Արդեն պատրաստի ուտեստը համեմել աղով ու համեմունքներով, տապակել ևս մեկ րոպե ու մատուցել տաք վիճակում։