Վաֆլե զամբյուղիկներով այս ինքնատիպ նախուտեստն ուրախ ու զվարճալի տեսք կհաղորդի ցանկացած տոնական սեղանի:

«Խոզուկներ» տոնական նախուտեստների պատրաստման համար անհրաժեշտ են՝
վաֆլե զամբյուղիկ (тарталетки) – 7 հատ
ձու – 2 հատ
հալած պանրիկ – 1 տուփ
լոլիկ – 1 հատ
երշիկ սալյամի – 80 գ
մայոնեզ – 40 գ
սխտոր – 1 պճեղ
ձիթապտուղ – 1 հատիկ
աղ
համեմունքներ, կանաչի – ըստ ճաշակի:
Նախուտեստի պատրաստման եղանակն է.
Պինդ խաշած ձուն և հալած պանիրը մանր քերիչով քերել: Ավելացնել ճզմած սխտորը, մայոնեզը, համեմել աղով և համեմունքներով:

Ստացված զանգվածից պատրաստել 7 գնդիկ ու տեղադրել զամբյուղիկների մեջ:

Երշիկից շրջաններ կտրտել դնչիկի համար, եռանկյուններ՝ ականջների և երիզներ՝ պոչիկներ համար:
Լոլիկից ձևավորել շրջանաձև գլխարկները:
Ձիթապտղից պատրաստել աչքերը:

Ատամի փայտիկի օգնությամբ գդիկների վրա տեղադրել աչքերը, ամրացնել դնչիկը, ականջները, գլխարկն ու պոչիկը:
Մայոնեզով նկարել քթացքերն ու ձևավորել գլխարկը:

«Խոզուկներ» տոնական նախուտեստները ցանկալի է մատուցելուց առաջ մի քիչ սառեցնել սառնարանում:
