Թեթև, համեղ ու հետաքրքիր այս տորթն անպայման կարժանա լավագույն աղանդերի կոչմանը՝ տոնական տեսք հաղորդելով սեղանին ու զովացնելով ամռան տապին։

Ձմերուկով ու սեխով տորթ պատրաստելու համար ահրաժեշտ են՝
ձմերուկ՝ միջին չափսի — 1 հատ
սեխ՝ մեծ չափսի – 1 հատ
շաքարի փոշի – 2 ճ․ գ
ձվի սպիտակուց – 5 հատ
ընդեղեն՝ ըստ ճաշակի – 200 գ
հատապտուղներ կամ այլ մրգեր՝ ձևավորման համար – 200 — 300 գ։
Ձմերուկով ու սեխով տորթի պատրաստման եղանակն է․
Ձմերուկն ու սեխը 2 – 5 սմ հաստությամբ շերտատել, ապա մաքրել կեղևից։ Շերտերի տրամագծերը հավասարեցնել, սեխի սերմերը հեռացնել ու թղթե սրբիչով պտուղների թաց մակերևույթները հնարավորինս ցամաքացնել, որպեսզի բեզեն հեշտ կպչի։ Ի դեպ, կարելի է օգտագործել երկու տարբեր տեսակի սեխ։ Ձմերուկի ու սեխի շերտերի քանակն ու հերթականությունը կամայական է։
Նախապես սառնարանում սառեցված ձվի սպիտակուցներով ու շաքարի փոշով բեզե պատրաստել ու պտուղների շերտերն իրար միացնել, ապա բեզեապատել տորթի կողմնային մակերևույթը։ Սեխի մեջտեղի մասում լցվող բեզեի մեջ կարելի է բոված ու մանրացրած ընդեղեն ավելացնել կամ պարզապես լցոնել ձմերուկի կտորներով։

Տորթը ձևավորել ըստ ճաշակի ու, հնարավորության դեպքում, մատուցել սառը վիճակում։
