Այս «Դրախտ» տորթն իսկական բացահայտում է մրգային համով տորթերի սիրահարների համար:
Տորթը թխելու համար անհրաժեշտ են՝
ազնվամորու (կարելի է փոխարինել այլ մոգով կամ հատապտղով) չիր – 80 գ
ալյուր – 180 գ
բուսայուղ – 60 մլ
կարագ – 100 գ
կակաոյի փոշի – 1 ճ.գ
ձու – 6 հատ
յուղոտ կաթնաշոռ – 150 գ
շաքարավազ – 200 գ
շաքարի փոշի – 3-4 ճ.գ
ջուր – 80 մլ
սերուցք 33 % – 200 մլ
սև շոկոլադ – 100 գ
օսլա – 1 ճ.գ:
Տորթ «Դրախտ»-ի պատրաստման եղանակն է՝
առանձնացնել ձվի սպիտակուցներն ու դեղնուցները:
Սպիտակուցները հարել շաքարավազի կեսի հետ այնպես, որ ստացվի պինդ բեզե:
Շաքարավազի մյուս կեսի հետ հարել դեղնուցները, ապա ավելացնել բուսայուղն ու ջուրը, կրկին հարել: Գդալ առ գդալ ավելացնել բեզեին և խառնել:
Քիչ-քիչ ավելացնելով ալյուրի և օսյալի խառնուրդը՝ շարունակել հարել:
Այնուհետև ավելացնել ազնվամորու մանրացված չիրը (չրի առավելությունը կայանում է նրանում, որ, ի տարբերություն թարմ կամ սառեցված մրգերի, այն լրացուցիչ խոնավություն չի հաղորդում խմորին և չի փոխում խմորի գույնը), խառնել գդալով և լցնել 22 սմ տրամագծով նախապես յուղած կաղապարի մեջ:
Թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
Հանել կաղապարից, հովացնել:
Կրեմը պատրաստելու համար սերուցքը լավ տաքացնել և լցնել շոկոլադի վրա: Լավ խառնել, որ շոկոլադը հալվի:
Ավելացնել կակաոյի փոշին, կրկին հարել:
Կարագը հարել, ավելացնել շաքարի փոշին: Լավ հարելուց հետո ավելացնել կաթնաշոռը և հարել այնքան, որ ստացվի միասեռ զանգված:
Այնուհետև ավելացնել շոկոլադե հովացած զանվածը և նորից խառնել:
Թխվածքը բաժանել 4 շերտի և իրար միացնել կրեմով:
Կրեմապատել ամբողջական տորթը և ձևավորել ըստ ճաշակի: