Այս խրխրթան «Ռահաթ» տորթը կհետաքրքրի հատկապես այն տնային տնտեսուհիներին, ովքեր սիրում են զարմացնել իրենց հյուրերին և լսել իրենց հասցեագրված գովեստի խոսքեր:
Տորթի բաղադրիչներն են՝
գետնանուշ — 300 գ
խնձորի ջեմ — 3-4 ճ.գ
եփած խտացրած կաթ — 2-3 ճ.գ
կակաոյի փոշի — 1 թ.գ
կարագ — 150 գ
ձու — 6 հատ
շաքարավազ — 380գ
ջուր — 50 մլ
վանիլ
օսլա(крахмал) — 3 ճ.գ:
«Ռահաթ» տորթի պատրաստման եղանակն է.
գետնանուշը բովել, մաքրել կեղևից և լավ մանրացնել:
2 ձվի սպիտակուցը լավ հարել՝ հետզհետե ավելացնելով 100 գ շաքարավազ: Ստացված բեզեյին ավելացնել 4 ճ.գ մանրացրած գետնանուշի և 1 ճ.գ օսլայի խառնուրդը և լավ խառնել փայտե գդալով:
Լցնել բեզեն յուղաթղթի վրա և թխել 160°C ջերմաստիճան տաքացրած ջեռոցում 120-130 րոպե:
Տորթը կազմված է բեզեյի 3 շերտից: Յուրաքանչյուր շերտի համար հարկավոր է պատրաստել նույն բեզեյից առանձին- առանձին և թխել նույն կերպ:
Կրեմի պատրաստման եղանակն է.
50 մլ ջուրը եռացնել, ավելացնել 80 գ շաքարավազը: Եռալուց հետո ավելացնել խտացրած կաթն ու 10 րոպե եփել մարմանդ կրակով: Վերցնելով կրակից՝ հովացնել:
Փափկեցրած կարագը հարել մինչև սպիտակելը, ապա գդալ առ գդալ ավելացնել արդեն հովացած զանգվածն ու վանիլը:
Կրեմի 1/3 –ն առանձնացնել, իսկ մնացածին ավելացնել կակաոյի փոշին:
Տորթի առաջին շերտը պատել կրեմով, վրան դնել երկրորդ շերտը և այն պատել խնձորի ջեմով, այնուհետև տեղադրել երրորդ շերտը:
Տորթի վերին շերտը և կողքերը պատել շոկոլադե կրեմով:
Կողքերը զարդարել մանրած գետնանուշով:
«Ռահաթ» տորթը պատրաստ է: