Այս յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթները կարելի է լցոնել մսային, բանջարեղենային կամ մրգային լցոններով և ստանալ նոր ու համեղ համադրություն։

Մայոնեզով քաղցրահամ նրբաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մայոնեզ – 2 ճ․ գ
ձու- 2 հատ
շաքարավազ – 1 -2 թ․ գ
բուսայուղ – 2 ճ․ գ
ջուր – 2 բաժակ
ալյուր – 1 բաժակ
աղ
վանիլ։
Մայոնեզով քաղցրահամ նրբաբլիթների պատրաստման եղանակն է․
ձուն հարել, ավելացնել
ձուն հարել, ավելացնել մայոնեզը, շաքարավազը, աղն ու վանիլը, լավ հարել հարիչով, որ ստացվի համասեռ զանգված։ Անընդհատ հարելով՝ աստիճանաբար ավելացնել տաք ջուրը, ապա նաև՝ ալյուրը։ Հարել այնքան, որ ստացվի միասեռ զանգված։
Վերջում ավելացնել բուսայուղն ու խառնել։
Տաքացրած թավան պատել բուսայուղով, խմորից մի փոքր չափաբաժին լցնել, տարածել թավայի ողջ մակերեսով ու տապակել երկու կողմից։
