Օդը թարմացնող միջոց՝ սոդայով

Բոլորին էլ հաճելի է անուշաբույր տարածքում գտնվել։ Օդը թարմացնող միջոց, իհարկե, կարելի է գնել, սակայն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում՝ առանց քիմիական հավելումների։

Տնային պայմաններում պատրաստվող օդը թարմացող միջոցներն ունեն տարբեր բաղադրատոմսեր ու պատրաստման բազում եղանակներ։ Սոդայով պատրաստվող օդը թարմացնող միջոցը ամենից հեշտ ու մատչելի տարբերակն է։

Սոդան կլանում է տհաճ հոտերն, իսկ եթերայուղն անուշ բույր տարածում՝ հաճելի մթնոլորտ ստեղծելով շուրջբոլորը։

Սոդայով օդը թարմացնող միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կերակրի սոդա

եթերայուղեր։

Սոդայով օդը թարմացնող միջոցի պատրաստման եղանակն է․

տարրայի 1/3 – 1/2  — ը լցնել կերակրի սոդան, վրան 8 – 15 կաթիլ եթերայուղ (կամ մի քանիսի համադրություն) կաթեցնել։ Ծածկել մի քանի տեղից ծակծկված կափարիչով կամ նույն կերպ ծակծկված փայլաթիթեղով։

Սակայն կարելի է կափարիչն ավելի գեղեցիկ դարձնել։ Դրա համար անհրաժեշտ է կտրել կափարիչի կենտրոնական մասն ու փոխարինել որևէ ծծանով՝ խնամքով սոսնձելով կափարիչի ներսի կողմից։