Ֆրանսիական վզկապ

Այս հիանալի վզկապը կարող է գեղեցիկ և անփոխարինելի լրացում լինել յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, որի օգնությամբ հնարավոր կլինի հիասքանչ, անկրկնելի և յուրահատուկ կերպարներ ստանալ ամեն օր:

Այն կարելի է կարել ընդամենը 15-20 րոպեի ընթացքում:

Ֆրանսիական վզկապ կարելու համար անհրաժեշտ են՝

թուղթ՝ գծագրի համար

թել

գործվածք -2 գույնի՝ մոտավորապես 40*80 սմ չափսով

մկրատ

քանոն

մատիտ

քորոցներ

կարի մեքենա:

Քանի որ արտադրանքը երկկողմանի է, անհրաժեշտ է նույն չափսի 2 գործվածք, որոնքկարոց են լինել ինչպես միանման, այնպես էլ տարբեր տեսակի ու նախշի:

Ֆրանսիական վզկապի կարման եղանանակն է․

թղթի վրա գծագրել հետևյալ պատկերը.

Փռել գործվածքները միմյանց վրա՝ շիտակ երեսով դեպի ներս:

Գծագիրը տեղադրել փռվածքի վրա, եզրագծել, ապա, ողջ պարագծով ավելացնելով 0.7-1սմ կարաբաժին, կտրել:

Շերտերն իրար ամրացնել քորոցներով:

Կարել բոլոր կողմերը նախատեսված կարաբաժնով, բացի պոչի եզրային հատվածից: Զգուշությամբ շրջել արտադրանքն այդ հատվածի միջոցով, քորոցներով ֆիքսել եզրերն ու արդուկել: Արդուկելուց հետո հեռացնել քորոցները:

Պոչի եզրային հատվածը նախատեսված կարաբաժնի չափով ծալել դեպի ներս: Ապա արտադրանքի եզրը 5 սմ-ով ծալել, ամրացնել քորոցով և ամրակարել:

Ստացված օղակի օգնությամբ էլ կարելի է կապել վզկապն ըստ սեփական ճաշակի և երևակայության: