Աֆորիզմներ մոր մասին

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համարՙ ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Ազգերի ապագան մայրերի ձոռքերում է: ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ամենալավ մայրը նա է, ով կարող է փոխարինել երեխաների հորը, երբ նա այլևս չի լինի: ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ՖՈՆ ԳՅՈԹԵ  

Անգետ մայրը շատ վատ դաստիարակչուհի կլինի՝ չնայած իր ամբողջ բարի կամքին և սիրուն: ԻԼՅԱ ՄԵՉՆԻԿՈՎ

Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք: Դա մայրն է: ՆԻԿՈԼԱՅ ՕՍՏՐՈՎՍԿԻ

Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Արհամարանքի է արժանի այն կինը, որը երեխաներ ունենալով, ընդունակ է ձանձրույթ զգալ: ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ

Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողական է, բացի մայրական զգացմունքից։   Ի՞նչ բան է սերը՝ հանրածանոթ սերը մայրակաան զգացմունքի առաջ – մի թշվառ, շուտ բռնկվող և շուտ էլ մարող թղթերի բոց գարնանային արևի հարատև պայծառ ճառագայթների հանդեպ։ ՆԱՐ-ԴՈՍ

Իսկական մայրը, ով դաստիարակում է, օրինակ է ծառայում, սերմանում է սեր, հիացմունք, նմանվելու ցանկություն, կլինի միայն այն մայրը, որն ինքն ապրում է իսկական մարդկային քացաքացիական լիակատար կյանքով: Այն մայրը, ով իր պարտականությունները սահմանափակում է երեխաներին պարզ ծառայություններ մատուցելով, նա արդեն իր երեխաներ ստրուկն է, այլ ոչ թե դաստիարակող մայրը: ԱՆՏՈՆ ՄԱԿԱՐԵՆԿՈ

Մայրական անեղծ համբույրները պարունակում են աստվածային նեկտար: ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Մոր սիրտը մի անդունդ է,որի խորքում միշտ ներում կգտնվի: ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

Տվե՛ք մեզ լավագույն մայրեր, և մենք կլինենք լավագույն մարդիկ: ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ