Խտացրած կաթ սիրում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները։ Այն կիրառվում խմորեղենների, աղանդերների պատրաստման ընթացքում․․․
Տնային պայմաններում խտացրած կաթն իր արտաքին տեսքով ու համային հատկանիշներով ոչ միայն չի զիջում խանութում վաճառվող տարբերակներից, այլ նաև ավելի նուրբ ու հաճելի համ ունի։
Խտացրած կաթն այս բաղադրատոմսով արագ է պատրաստվում, ստացվում է շատ նրբահամ, բաց դեղին նրբերանգով։
Տնային պայմաններում խտացրած կաթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կաթ – 300 մլ
շաքարավազ կամ շաքարի փոշի – 150 գ
կարագ՝ ըստ ցանկության – 20 գ։
Տնային պայմաններում խտացրած կաթի պարաստման եղանակն է․
Խորը՝ 3 լիտր տարողության, կաթսայի մեջ լցնել բոլոր բաղադրիչները և մարմանդ կրակի վրա, ժամանակ առ ժամանակ խառնելով, եռման հասցնել։ Երբ շաքարավազն ամբողջությամբ լուծվի, շարունակել եռացնել ուժեղ կրակի վրա (պետք է շատ փրփրի) այնքան, մինչև փրփուրի պղպջակները դառնան ավելի արտահայտիչ ու քանակապես ավելի քիչ՝ մոտավորապես 15-20 րոպե (զանգվածը չի թանձրանալու)։
Վերցնել կրակից, լցնել ապակե տարրայի մեջ և թողնել՝ հովանա։ Հովանալիս աստիճանաբար կսկսի թանձրանալ (վերջնական թանձրություն ձեռք կբերի 12 ժամ հետո)։
Երբ լիովին հովանա, փակել կափարիչով ու տեղադրել սառնարանում։
Պատրաստի խտացրած կաթն օգտագործել ըստ նշանակության։