Մարինացված ձու՝ վրացական տարբերակով

Հավանաբար ձուն մարինացնելու գաղափարն առաջացել է դրա պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով։ Սակայն ձվի փոխված համը նպաստեց, որպեսզի այն ժամանակի ընթացքում ոչ թե մոռացվի, այլ դառնա ինքնուրույն ուտեստ։

Վրացական տարբերակով մարինացված ձու պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լորի ձու – 20 հատ

համեմ – 20 – 30 գ

կծու տաքդեղ – 0,5 – 1 հատ

չոր կամ թարմ անանուխ – մի քանի տերև կամ պտղունց

սխտոր – 1 – 2 պճեղ

գինու քացախ – 4 – 5 ճ․ գ

ջուր – 250 մլ

սև պղպեղ – 5 – 8 հատիկ

աղ – 2 թ․ գ։

Վրացական տարբերակով մարինացված ձվի պատրաստման եղանակն է․

լորի ձուն (կարելի է նաև հավի) լավ եփել, հովացնել ու կեղևից մաքրել։ Շատ կարևոր է, որպեսզի ձվերը պահպանեն իրենց ամբողջականությունը։ Ապա շարել ապակե տարայի մեջ։

Մանր կտրտած համեմը, անանուխը, կծու տաքդեղը, սխտորը, սև պղպեղն ու աղը միասին հավանգով լավ տրորել ու ավելացնել ձվի վրա։ Այնուհետև տարայի մեջ ավելացնել տաք ջրի ու քացախի խառնուրդն այնպես, որ ձվերն ամբողջությամբ ընկղմվեն լուծույթի մեջ։ Փակել կափարիչով ու պահել սառնարանում 2 – 3 օր, որպեսզի մարինացվի։

Ցանկալի է մարինադը պահել սառնարանում ոչ ավելի, քան 15 – 18 օրը։