Ֆոմով ու ատլասե ժապավենով ժապավենակապ

Մի փոքր կտոր ֆոնի ու ժապավենի առկայության դեպքում ընդամենը մի քանի րոպեի ընթացքում կարելի է փոքրիկ գեղեցկուհու հարդարված վարսերին առանձնահատուկ տեսք հաղորդել։

Ֆոմով ու ատլասե ժապավենով ժապավենակապի պատրաստման համար անհրաժեշտ են՝

ֆոմ –  12 x 6 սմ չափսի

էլաստիկ մազակալ – 1 հատ

ժանյակ՝ 4 սմ լայնության – 30 սմ

ատլասե ժապավեն՝ 5 սմ լայնության – 40 սմ

ատլասե ժապավեն՝ 2 – 5 սմ լայնության – 10 սմ

սոսնձային ատրճանակ ու սոսինձ։

Ֆոմով ու ատլասե ժապավենով ժապավենակապի պատրաստման եղանակն է․

նախշակաղապարով 8,5 x 6 սմ չափսի փայլփլուն (глиттерный) ֆոմի (фоамиран, фоам, фом) վրա ուրվագծել անհրաժեշտ մասնիկը և կտրել։ Ըստ ճաշակի ու երևակայության՝ կտրել ևս մի մասնիկ կենտրոնի համար կամ այդ մասնիկը փոխարինել նախընտրելի զարդարանքով։

Ժանյակը և ատլասե ժապավենը կիսել՝ ստանալով երկուական՝ համապատասխանաբար 15 սմ և 20 սմ երկարության երիզներ։ Երիզների (ժանյակներն իրար հետ, ատլասե ժապավեններն՝ իրար) եզրերը դեպի կենտրոն բերելով՝ թեթևակի իրար վրա դնել և թել ու ասեղով կարել, թելը ձգել, որ երիզները սեղմվելով հավաքվեն և հանգուցել։

Սոսնձային ատրճանակով մազակալին սոսնձել ատլասե ժապավենների փունջը, իսկ դրա վրա հաջորդականությամբ սոսնձել ֆոմից կտրած մասնիկը, ժանյակե փունջը։

Այդ ամենը կապել ատլասե բարակ ժապավենով այնպես, որ հանգույցն ստացվի շատ նուրբ ու հարթ և լինի ժանյակի փնջի կենտրոնում։

Այնուհետև սոսնձել նաև կենտրոնի համար նախատեսված մասնիկը։