Բացիկ-ներկելուկ «Ամանոր»

Բոլոր երեխաները սիրում են հարազատներին և ընկերներին շնորհավորել ինքնաշեն բացիկներով, որոնց պատրաստելն այնքա՜ն հաճելի է նրանց համար։ Իսկ Ամանորին նվիրված բացիկները նրանք կպատրաստեն առավել մեծ ոգևորությամբ, քանի որ դա նրանց ամենասիրելի տոներից է։

Կարդալ ավելին »

Մաթեմատիկական ներկելուկ

Շատ կարևոր է երեխայի մեջ վաղ տարիքից զարգացնել մաթեմատիկական տրամաբանությունը։ Այս հարցում ծնողներին ու մանկավարժներին կօգնի նաև մաթեմատիկական ներկելուկը, որը նպաստում է մաթեմատիկական հմտությունների ամրապնդմանը՝ համատեղելով օգտակարն ու հաճելին։

Առաջարկվող նկարները գունազարդելու համար նախ հարկավոր է լուծել մաթեմատիկական առաջադրանքը և արդյունքում ստացված թվին համապատասխան գույնով ներկել տվյալ տարածքը։

Նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գունազարդումները պարունակում են միայն թվեր, որոնց համապատասխան գույներով պետք է ներկել նկարը։ Դա կնպաստի ամրապնդել փոքրիկների թվաճանաչությունը։

Կարդալ ավելին »

Կինետիկ ավազ

Բոլոր երեխաների սիրելի և լայն տարածում գտած կինետիկ ավազի հայրենիքը համարվում է Շվեյցարիան։ Delta ընկերությունն ստեղծել է այս հիանալի հատկություններով խաղային ավազն ու անվանել «deltasand»։

Կարդալ ավելին »

Խաղ «Փոքրիկ մատնահարդար»

Բոլոր փոքրիկ արքայադուստրերն էլ սիրում են ընդօրինակել իրենց մայրիկներին թե՛ տնային գործերում, թե՛ անձնական հիգիենայի ու շպարի ոլորտում։ Մատնահարդարումը փոքրիկների համար ոչ միայն գեղեցկանալու միջոց

Կարդալ ավելին »