Մաթեմատիկական ներկելուկ

Շատ կարևոր է երեխայի մեջ վաղ տարիքից զարգացնել մաթեմատիկական տրամաբանությունը։ Այս հարցում ծնողներին ու մանկավարժներին կօգնի նաև մաթեմատիկական ներկելուկը, որը նպաստում է մաթեմատիկական հմտությունների ամրապնդմանը՝ համատեղելով օգտակարն ու հաճելին։

Առաջարկվող նկարները գունազարդելու համար նախ հարկավոր է լուծել մաթեմատիկական առաջադրանքը և արդյունքում ստացված թվին համապատասխան գույնով ներկել տվյալ տարածքը։

Նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գունազարդումները պարունակում են միայն թվեր, որոնց համապատասխան գույներով պետք է ներկել նկարը։ Դա կնպաստի ամրապնդել փոքրիկների թվաճանաչությունը։

Կարդալ ավելին »