Պիցցա « Մարգարիտա»՝ լավաշով

Լավաշով վրա պատրաստվող պիցցաները ճաշի կամ ընթրիքի ամենաարագ ու ամենահեշտ պատրաստվող տարբերակներից են, շատ համեղ են և հագեցնող։

Լավաշով պիցցա « Մարգարիտա» պատրաստելու համար անհրաժեշտ են՝

շրջանաձև լավաշ կամ պիտա հաց – 1 հատ

հալվող պանիր – 30 – 40 գ

տոմատի մածուկ – 1 թ․ գ

լոլիկ – 1 հատ

ռեհանի տերևներ – մի քանի հատ

ծիտրոն – 2 ճյուղ

սև աղացած պղպեղ

աղ։

Լավաշով պիցցա « Մարգարիտա» — ի պատրաստման եղանակն է․

մարմանդ կրակի վրա դնել թավան ու թեթևակի տաքացնել։ Թավայի մեջ փռել լավաշ ու անմիջապես վրան բարակ շերտով քսել տոմատի մածուկը, շարել կեղևազրկած  ու մանր կտրտած կամ շերտատած լոլիկը (կարելի է նաև տոմատն ու լոլիկը փոխարինել սեփական հյութով պահածոյացված լոլիկով), պանրի շերտերն ու ռեհանի, ծիտրոնի տերևները։ Համեմել աղով ու պղպեղով։

Թավան փակել կափարիչով ու միջին կրակով եփել մոտ 10 րոպե մինչև պանրի լիովին հալվելը։

Պատրաստի պիցցան տեղափոխել ափսեի մեջ, կտրտել ու անմիջապես մատուցել։